top of page

Արարատի մարզում պարեկն ինքնասպանություն է գործել

Jun 26, 2025
1 min read

Հունիսի 26-ին, ժամը 04։30-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։



Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 27-ամյա Խորեն Զ․-ն է, ով աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում՝ որպես պարեկ։



Ըստ նախնական տեղեկությունների՝ նա  տանը ինքնասպանություն է գործել։

 
 
1/3084
bottom of page