top of page

Արտակարգ դեպք. թմրանյութերի ազդեցության տակ գտնվող բորտուղեկցորդը մերկացել է և պարել ինքնաթիռում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read

British Airways-ի անձնակազմի անդամը թռիչքի ժամանակ մերկապար է պարել՝ բիզնես դասի զուգարանում և բռնվել, հաղորդում է The Sun-ը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին Սան Ֆրանցիսկոյից Լոնդոն թռիչքի ժամանակ, երբ երկհարկանի Airbus A380-800 ինքնաթիռում եղել է գրեթե 470 ուղևոր։ Ինչ-որ պահի անձնակազմը կորցրել է սպասարկող աշխատակցին, ով պետք է սպասարկեր ուղևորներին բիզնես դասի սրահում։

Բորտուղեկցորդուհիները սկսել են խուզարկել ինքնաթիռը և իրենց գործընկերոջը գտել են զուգարանում։ Տղամարդը լիովին մերկ է եղել և տարօրինակ շարժումներ արել։ Նրանք ստիպված են եղել նրան կապել նստատեղին։ Նախնական տվյալներով, անձնակազմը միջադեպից առաջ թմրանյութեր էր օգտագործել։

Ժամանելուն պես աշխատակցին ինքնաթիռից իջեցրել են անվասայլակով և բժշկական օգնություն ցուցաբերել։ Նրան հեռացրել են աշխատանքից մինչև հետաքննության ավարտը։ British Airways-ը չի մեկնաբանել միջադեպի մանրամասները։

1/2143
bottom of page