top of page

«Ձվածեղ պատրաստելու տեսանյութով են հիմնավորում Արմեն Ալեքսանյանի մեղադրանքը»․ Ալեքսանդր Կոչուբաև

  • Aug 22, 2025
  • 1 min read

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ ««18 Արդարների գործով» մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի կողմից ահաբեկչության նախապատրաստությունը, ըստ դատախազության, հիմնավորվում է կից ներկայացվող տեսանյութով։ Եվ սա կատակ չէ, անկեղծ եմ ասում այս տեսանյութը դրվել է մեղադրանքի հիմքում։ Այս է այն ամենը ինչ պետք է իմանալ գործի մասին»։


Կոչուբաևը նաև հրապարակել էր տեսանյութի զննության արձանագրությունը՝ կից գրելով․ «Հրապարակում եմ «18 Արդարների գործի» «Ձվածեղի դրվագով» միակ ապացույցը, որով մեղադրանքի կողմը հիմնավորում է Արմեն Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը։


Ինչպես կարող եք տեսնել զննության արձանագրությունը պարունակում է ահաբեկչության նախապատրաստության անհերքելի փաստեր»։

 
 
1/2721
bottom of page