«Ես ահաբեչական որևէ գործողություն չեմ պլանավորել»․ Լիդյա Մանթաշյան
- Aug 20, 2025
- 1 min read

«Ես մեղավոր չեմ, ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում։ Ես ահաբեչական որևէ գործողություն չեմ պլանավորել, ինչպես և այստեղ նստած բոլոր մեղադրյալները»,- այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստի ընթացքում հայտարարեց շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանը։
«Մեղադրանքի մեջ գրված է, որ 2025 թվականի հունվարից սկսված է պլանավորվել ահաբեկչությունը։ Բայց իմ նոթատետրը կազմվել է անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին, երբ որ մենք պայքարի ուրիշ փուլում ենք եղել, և այնտեղ նշված մտքերը չեն կարող վերաբերվել այն գործին, որի շրջանակներում ես մեղադրվում եմ՝ «հունվար ամսից պլանավորված ահաբեկչության» մեջ»,- նշեց Մանթաշյանը։




















