top of page

Գետի վարարման հետևանքով երեխաներն արգելափակվել են «Հեքիաթ» ճամբարում

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին  ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս:

bottom of page