«Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք». Սրբազանը՝ կարմիրբերետավորներին
- Elen Hovsepyan

- May 14, 2024
- 1 min read

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Ժուռնալիստների միություն։ Ճանապարհին հայտնվեցին մի խումբ կարմիրբերետավորներ։
Սրբազանը նրանց կոչ արեց հանդարտվել։
«Ահաբեկում չանեք։ Մարդկանց ինչո՞ւ եք ուզում վախեցնել, ձեզնից վախեցող չկա։ Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ շարժման նպատակը կարգ խախտելը չէ։




















