5 զվարճալի պատճառ՝ ինչու են մարդիկ օրգազմ ձևացնում
- Elen Hovsepyan
- Aug 2, 2024
- 1 min read

Բերանի տհաճ հոտից մինչև լուսավորություն... Ի պատիվ Օրգազմի ազգային օրվա՝ եկեք հետ նայենք innerstudy-ի «Big-O» հետազոտության արդյունքներին, որոնք լույս կսփռեն օրգազմ նմանակելու սովորության վրա», գրում է Hypebae-ն։
Գաղտնիք չէ, որ մարդիկ ձևացում են, թե օրգազմ են ապրում։ Ըստ innerstudy-ի՝ բոլոր հարցվածների գրեթե կեսը՝ մոտավորապես 43%-ը, խոստովանել է, որ նախկինում օրգազմ է նմանակել: 2020 թվականին սեռական հարաբերության ժամանակ հարցված կանանց միայն 20%-ն է օրգազմ ապրել։
Զարմանալի չէ. հետազոտությունը պարզել է, որ օրգազմ ձևացնելը պայմանավորված է հենց միայն մի պատճառով՝ մարդիկ ցանկանում են, որ սեռական հարաբերությունն ավարտվի: Նմանակման ամենահաճախ նշվող պատճառը վատ հիգիենան էր: Ավելի ճիշտ՝ զուգընկերոջդ բերանից տհաճ հոտը: Երկրորդ ամենահաճախ նշվող պատճառն այն էր, որ զուգընկերներին դուր չի եկել դիրքը սեքսի ժամանակ։
Ուշագրավ է, որ հաջորդ երկու պատճառները սենյակի ջերմաստիճանն ու լուսավորությունն էին: 30%-ը նշել է, որ չափից շատ մտածելն է պատճառը, որ իրենք օրգազմ են ձևացնում: Ի՞նչ իմաստ ունի: Որոշ բաներ ձեր վերահսկողությունից դուրս են, իսկ մյուսները կարող են շտկվել թեթևակի շփման միջոցով: Օրինակ՝ կարելի է հարցնել. «Ո՞նց ես քեզ զգում» կամ «Սա քեզ համար հաճելի՞ է»:
Համոզվեք, որ սեքսից առաջ ձեր զուգընկերոջ (ուհու) հետ շփվելիս հարցնում եք՝ ինչն է նրան հաճելի, ինչն է արգելված, խոսում եք անվտանգ սեքսի եղանակներից կամ անհարմար պահերին ինչպես ճիշտ հունով ուղղել այդ ամենը (խորհուրդ. մի լավ ծիծաղեք անհարմար պահերի վրա): Հիշեք՝ սեքսը լավագույնն է նրա հետ, ում հետ կարող եք լիաթոք ծիծաղել: