top of page

«Ֆրանսիան աջակցում է կողմերին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը»․ Ֆրանսիայի ԱԳՆ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 9
  • 1 min read
ree

Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթղթերի ստորագրումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «ԱՄՆ աջակցության շնորհիվ ձեռք բերված արդյունքները կարևոր քայլ են։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը և վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը և սահմանների բացումը՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում ամրագրված սկզբունքները, պետք է թույլ տան Հարավային Կովկասին դառնալ խաղաղության և բարգավաճման գոտի՝ տարածաշրջանի բնակչության օգտին», - ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նշելով, որ ֆրանսիական կողմը ապագայում կշարունակի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։

 
 
bottom of page