Ալիևը հայկական Զանգեզուրն արդեն Ադրբեջանի մաս է անվանում
- Elen Hovsepyan
- 9 hours ago
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգեզուր արդեն Ադրբեջանի մաս է անվանում։
«Ադրբեջանը, որը գտնվում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների վրա, վերածվում է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկի։ Ես նաև կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կդառնա կարևոր տրանսպորտային կապ, որը կմիացնի մայրցամաքները։ Վստահ եմ, որ այս բոլոր տրանսպորտային գծերը կնպաստեն Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) անդամների միջև համագործակցության զարգացմանը»։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ մեջբերելով Ալիևի խոսքերը՝ ուղղված Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության ուղեղային կենտրոնների ֆորումի 13-րդ նիստի մասնակիցներին։
Ինչպես երևում է մեջբերումից, նույնիսկ չնչին հիշատակում չկա Հայաստանի մասին, որի ինքնիշխան տարածքով է անցնելու «Թրամփի ուղին», այլև, ընդհակառակը, Ալիևը փորձում է «միջանցքը» ներկայացնել որպես Ադրբեջանի մաս։