top of page

«Կալանավորված փաստաբանն Արմինե Հարությունյանն է․ մեղադրանքը չի ընդունել»․ ԶԼՄ

Oct 4, 2025
1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ փաստաբան է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են փաստաբանի կալանավորման լուրը՝ հայտնելով, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Նախաքննության շահերից ելնելով՝ կառույցից այլ մանրամասներ չեն հայտնել։

«Ֆակտոր»-ը հայտնում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորվածը փաստաբան Արմինե Հարությունյանն է: «Նա մեղադրանքը չի ընդունել: Նրա պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործում առկա չէ որևէ տվյալ Հարությունյանի կողմից իրեն վերագրված արարքը կատարելու վերաբերյալ, ավելին, այն գումարը, որը քրեական վարույթի շրջանակներում համարվում է կաշառքի գումար, պաշտպանյալը Հարությունյանին վճարել է որպես ծառայությունների մատուցման գումար, առկա է նաև դրա հարկը վճարված լինելը հավաստող ապացույց: Արմինե Հարությունյանի վերաբերյալ դատարանում քննվում է ևս մեկ քրեական գործ որը, սակայն, դռնփակ է»,- հայտնում է լրատվամիջոցը։

 
 
1/3084
bottom of page