«Մինչ այս պահը չկան, ծվարել են ոստիկանության շվաքի տակ»․ Մանուկ Սուքիասյան
Aug 23, 2025
1 min read

Ինչպես հայտնել ենք՝ այսօր ժամը 15։00 բողոքի ակցիա էր նախատեսված Գյումրիում՝ ընդդեմ ռուսական ռազմաբազայի։
«Մայր Հայաստան» շարժման անդամները ևս Գյումրիում են՝ հաջակցություն102-րդ ռազմաբազայի․ «Մեր այստեղ լինելը հարկադրել է նրանց՝ մնալ թաքստոցներում։ Էդքան դուխ չունեն, որ դուրս գային, ժամը 15։00 էր նախատեսված իրենց ակցիան։ Իշխանության պատվերով թուրքական 5-րդ շարասյան գաստրոլները հանրության կողմից անընդունելի են։ Մեր ակցիան հասավ իր նպատակին, հարկադրեցինք, որ ծվարեն ոստիկանության շվաքի տակ։ Մինչ այս պահը ծվարած են, սովոր չեն շոգին, պայքարին»,- ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Այնուհետև նրանք հայտնեցին, որ բողոքի ակցիայի մասնակիցները հեռացել են՝ տեսնելով իրենց։




















