top of page

Երևան-Սևան ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված մեքենաներին

  • Aug 24, 2025
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչն 71-ամյա Սևակ Դ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Գագարի մոտ» ռեստորանի կայանատեղիում կայանված «Hyundai Sonata» և 2  «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։

 
 
1/2856
bottom of page