top of page

«Մամուլից եմ տեղեկացել Նարեկ Օհանյանի անմեղությունը փաստող ապացույցի մասին»․ Վահան Հովհաննիսյան

Oct 21, 2025
1 min read

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի լագրողներ, մի հարցրեք, թե ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները:


Ցավոք չեմ կարող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին:


Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով, միայն մամուլից եմ տեղեկացել, որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը»:

 
 
1/3084
bottom of page