top of page

Գառնիկ Դանիելյանը լավ է, հրմշտոցից որևէ ծանր մարմնական վնասվածք չի ստացել, չի հոսպիտալացվել․ Քրիստինե Վարդանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 21, 2024
  • 1 min read

Գառնիկ Դանիելյանը լավ է․ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

« Իշխանական սադրանքի արդյունքում` Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որևէ ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում»,-գրել է նա:

Aysor.am-ին պատգամավորն ասաց, որ Գառնիկ Դանիելյանը չի էլ հոսպիտալացվել։

Նշենք, որ կայքերից մեկը գրել էր, որ  ճանապարհ փակող մի խմբի ու «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջև վեճ է տեղի ունեցել, որի արդյունքում վերջինս ծանր վնասվածքներ է ստացել։

bottom of page