top of page

Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը. մեր գործընկերներին անհապաղ ազատ են արձակելու. Վարդևանյան

Nov 20, 2022
1 min read

Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնում է, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ Ա. Վարդևանյանի ներկայացրած դիմումի հիման վրա կայացրած որոշումը:


«Սիրելի հայրենակիցներ,


Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Մեր գործընկերներներին ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն»:


 
 
1/3084
bottom of page