Ո՞վ է մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը
- 24timeam
- Jul 27, 2024
- 1 min read

Լրագրող Սյուզի Բադոյանը մանրամասներ է հայտնել Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակից։ Նրա անունը Հերմինե է։
«Երեխայի ծեծի տեսանյութի «հերոսն է». չեն հանրայնացնում անձը, բայց ես կասեմ` ձերբակալված բարբարոս կինը Հերմինեն է։ Դաստիարակ է։Կրկնում եմ` ԴԱՍՏԻԱՐԱԿԻՆՔԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ՍԵՐՈՒՆԴճիշտ է ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն հարգեցին անմեղության կանխավարկածի գործոնը, Վեդու փողոցից ձերբակալման կադրեր չհրապարակվեցին` ավանդույթը խախտելով, ու գիտեք ինչու?Դե որովհետեւ այս կինը ընդդիմադիր չէ, սույն կինը իր հայացքներով ճիշտ հակառակ կողմն է ԴԱՎԱՆՈՒՄ։ Նորանշանակ տնօրեն Թերեզայի հետ ՔՊ-ի թիմակից է։ի դեպ նորանշանակ տնօրեն Թերեզա Ղազարյանն էլ, փոխանցեցին, որ ՔՊ-ավագանու անդամ է եղել` մինչ նշանակումը։ Երեխայի հայրն է խիստ վրդովված։ Ասում են` երեխայի հետ կատարվածից տեղեկացել են հայտնի տեսանյութից հետո։Վեդու քննչականից է ձերբակալվել դաստիարակը, իսկ համագյուղացիները վստահ են, որ արագ կփակեն թեման, կանցնեն առաջ։ Բարբարոս տիկինը չի պատժվի։Քանի որ Վեդու համայնքապետ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ մտերիմ է սույն տիկինըԸնկերոջ` ոմն Արթուրի մորաքրոջ հարսն է։ Չնայած ինքը` Գարիկ Սարգսյանը, բավական կոշտ տոնով համոզում է, որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստա»։Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: