top of page

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 1 min read

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «157-ը 157-ի դիմաց» բանաձևով, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերիների փոխանակման մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ։

Ուիթքոֆը շեշտել էր, որ ընդհանուր առմամբ 314 գերիների փոխանակումը կլինի իր տեսակի մեջ առաջինը վերջին հինգ ամիսների ընթացքում։

 
 
1/2640
bottom of page