top of page

««Սպայկա»-ի բեռնատարների շարժը Կաբարդայում արգելափակել են»․ Ոսկան Սարգսյան

Aug 29, 2025
1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Սպայկա»-ի բեռնատարները Կաբարդայում արգելափակել են։


Ռուսաստանից Հայաստան բեռներ տեղափոխող ձեռնարկատերը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, լրագրողիս հայտնեց, որ «Սպայկա» ընկերության բեռնատարների շարժը Ռուսաստանի Դաշնության Կաբարդա-Բալկարական Հանրապետության տարածքում արգելափակել են, արգելել դրանց տեղաշարժը։ Այդ բեռնատարները Հայաստան բեռներ են ներկրում։ Թե ինչն է դրանց արգելափակման պատճառը, հայտնի չէ։ Զանգահարեցի «Սպայկա» ՍՊԸ ընկերություն, որպեսզի խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանամ, սակայն ընկերության 2 հեռախոսահամարներին կատարած հեռախոսազանգերս անպատասխան մնացին»։

 
 
1/3084
bottom of page