Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Հայաստանում ընտրովի արդարադատություն է։
Վարազդատ Հարությունյանը տեղին հիշեց իմ նախագահությամբ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, երբ ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները, ուղիղ եթերով հաստատեց՝ ասելով. «Սա ընդունեք որպես սպառնալիք, և ով կասի, որ 2018թ. հեղափոխությունը ադրբեջանաթուրքական է, իր լեզուն ու ականջները կկտրենք»։
Հիշեցնեմ, որ, չնայած իմ ջանքերին, այս դեպքով անգամ քրեական վարույթ չի նախաձեռնվում։ Քննիչը մեկնաբանել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը ընդամենը քաղաքական գնահատական է:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մերօրյա ժողովրդավարության և ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի մասին»։