top of page

Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 28, 2024
  • 1 min read

Դատարանի՝ ավելի քան երկու տարի առաջ կայացրած որոշումից հետո, ըստ որի Բրիթնի Սփիրսի հայրը պետք է դադարեցներ նրա խնամակալությունը՝ վերջ դնելով նրա կյանքի հանդեպ վերահսկողությանը, երգչուհին համաձայնության է եկել վերջինի հետ։ Կարգավորման պայմանները փոփ աստղի և նրա հոր փաստաբանները չեն հայտնել:



«Մեզ համար պատիվ ու արտոնություն էր ներկայացնել եւ պաշտպանել Բրիթնի Սփիրսին»,-ասել է երգչուհու փաստաբան Մեթյու Ռոզենգարտը, որին մեջբերում է CNN-ը։ «Նա ազատության ցանկությունն այժմ իսկապես իրականացվել է»:



Նրա հոր փաստաբան Ալեքս Վայնգարտենն ասել է, որ «Ջեյմին շատ ուրախ է, որ այս ամենն ավարտվել է»: «Ջեյմին շատ է սիրում իր դստերը եւ անխոնջ աշխատել է նրան պաշտպանելու համար»,-ասել է Վայնգարտենը,-«Նա Բրիթնիի համար միայն լավագույնն է ցանկանում»:



Սփիրսի հանդեպ հոր խնամակալությունը դադարեցվել էր 2021 թվականի նոյեմբերին։ 

bottom of page