top of page

Ինտերն արդեն այս տուրում կարող է դառնալ Ա Սերիայի չեմպիոն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 20, 2024
  • 1 min read

Միլանի «Ինտերը» կարող է վաղաժամ դառնալ Ա Սերիայի չեմպիոն, եթե հաղթի 33-րդ տուրի «Միլանի» հետ կայանալիք խաղում։

Միլանյան դերբին կկայանա երկուշաբթի և կմեկնարկի 22։45-ին։

Ա Սերիայի առաջնության 32 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 83 միավոր և առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։

«Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն իր հիմնադրման օրվանից չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։ Ակումբը նվաճել է 36 տիտղոս Իտալիայում՝ 19 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

bottom of page