top of page

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան

«Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը։ Սա քաղաքակրթական, արժեքային բովանդակություն ունեցող շարժում է»,- արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն ընդգծել է, որ իրենց համար իշխանության հասնելու ձգտումը չէ, այլ ավելին՝ ընդհանուր կյանքի փոփոխությունն է. սա արժեքային դաշտում փոփոխությունն է, հանրային ընկալման, վարքաբանության փոփոխությունն է։

«Որոշակի իմաստով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ ընթանա օրենքի  ճանապարհով։ Նաև պետք չէ մոռանալ, որ հարգելով օրենքի ուժը, շատ հաճախ նաև իրավունքի ուժն ավելին է, քան օրենքի ուժը։ Սա ժողովրդային շարժում է, և այդ ժողովրդային շարժումը նշվածս չափանիշներով վստահաբար կհասնի իր տրամաբանական ավարտին»,- ասել է Բագրաստ Սրբազանը։

Հարցին՝ չե՞ք կարծում, որ բացի Փաշինյանի հրաժարականից, հանրությանը պետք է ներկայացնել  ծրագիր, որը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչպես եք պատրաստվում Հայաստանը դուրս բերել ահավոր աշխարհաքաղաքական ճգնաժամից, սահմանազատման համար սկսած շարժումը, երբ հանրահավաքներով է զբաղված Երևանում, մարզերում, իշխանությունը շարունակում է գործընթացը, կանխարգելիչ մեխանիզմներ մտածե՞լ եք, Սրբազանը պատասխանեց.  «Մենք հանրահավաքով զբաղված չենք, ամբողջ շարժումը միտված է կանխարգելմանը։ Մենք ասել ենք, որ այս շարժումը ծագել է Կիրանցում, Ոսկեպարում, բայց դրա լուծումը Երևանում է։ Կիրանցով, Ոսկեպարով չի ավարտվում, տարածվում է ողջ Հայաստանի վրա։ Այն, ինչ իրականցնում ենք, դրան է միտված՝ կանխարգելելուն»։ 

bottom of page