top of page

Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել

Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել, իսկ ԱԱԾ-ին՝ միանալ պայքարին ու պահպանել ՀՀ շահերը։

Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Որոշ հատվածներում իրավիճակը լարվեց և իրավապահներն ուժի գործադրմամբ սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։ Բերման ենթարկվածների թվում կա նաև անչափահաս։

Անհնազանդության ակցիաների տեսանյութերն ու լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի

Comments


1/1765
bottom of page