2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերն աճել են ռեկորդային 6,8%-ով. SIPRI
Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2,443 տրիլիոն դոլարի՝ 6,8 տոկոսով ավելի, քան 2022 թվականին: Սա ամենամեծ աճն էր 2009 թվականից ի վեր և տեղի է ունեցել լավագույն 10 երկրներում, ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում:
«Համաշխարհային ռազմական ծախսերն ավելանում են պատերազմի, աճող լարվածության և անորոշության ֆոնին», - շեշտում են հեղինակները: Աճը շարունակվել է իններորդ տարին անընդմեջ և նկատվել է բոլոր տարածաշրջանններում։ Այն հասել է իր ամենամեծ ցուցանիշներին Եվրոպայում, Ասիայում և Օվկիանիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում:
Ընդհանուր ռազմական ծախսերը 2023 թվականին կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2,3%-ը։ Այս ոլորտում ամենամեծ ծախսեր կատարած երկրների հնգյակում են եղել ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան, որոնք միասին կազմել են համաշխարհային ռազմական ծախսերի 61%-ը:
Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Չինաստանը, որոնք գլխավորում են համաշխարհային վարկանիշը, 2023 թվականին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը՝ համապատասխանաբար կազմելով 916 մլրդ և 296 մլրդ դոլար։ «Ռազմական ծախսերի աննախադեպ աճը խաղաղության և անվտանգության իրավիճակի գլոբալ վատթարացման ուղղակի հետևանք է», - զեկույցում ասել է սպառազինության ծրագրի ավագ գիտաշխատող Նան Թյանը: - Պետությունները գերադասում են ռազմական ուժը, սակայն ավելի ու ավելի անկայուն աշխարհաքաղաքական և անվտանգության լանդշաֆտում նրանք վտանգի են ենթարկվում գործողություն-արձագանքման պարույրի մեջ: