Ղրղզստանում իշխանությունը զավթելու փորձ է կանխվել
- Elen Hovsepyan
- Jul 5, 2024
- 1 min read

Ղրղզստանի հատուկ ծառայությունները կանխել են երկրում իշխանության բռնի զավթման փորձը։ Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն։
«Քաղաքացիների անվտանգության ապահովման և սահմանադրական կարգի հիմքերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում կանխվել է ապակառուցողական խմբի հակաիրավական գործունեությունը, որը նախատեսում էր իշխանության բռնի զավթում և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպության միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խմբավորման անդամները քրեականության գաղափարախոսությանը սատարող, ինչպես նաև կրոնական գաղափարախոսությունը ֆանատիկորեն դավանող անձինք են։