«57 մլն ՀԴՄ կտրոն՝ տաքսիների ոլորտից»․ Էդուարդ Հակոբյան
- Aug 28, 2025
- 1 min read

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «57 մլն ՀԴՄ կտրոն՝ տաքսիների ոլորտից։
2025 թվականի 7 ամիսներին առցանց հարթակների միջոցով գործունեություն իրականացնող տաքսի ծառայությունները գեներացրել են մոտ 57 մլն ՀԴՄ կտրոն՝ ավելի քան 65,3 մլրդ դրամ գումարով, որից հաշվարկվել է շուրջ 2 մլրդ դրամ պետական տուրք:
Օնլայն ՀԴՄ համակարգը բարձրացրել է տաքսիների ոլորտի հարկային թափանցիկությունը։
Յուրաքանչյուր ուղևորություն ներդրում է պետական բյուջեում և հանրային բարօրության ապահովման գործում»:




















