top of page

Հարմարեցված բանալիով բացել էր սրճարանի դուռն ու գողություն արել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

May 7, 2025
1 min read

Մայիսի 2-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է եղել:



Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող: Պատճառվել էր մոտ 300 հազար դրամի վնաս:



Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին երեք օր անց: Մայիսի 5-ին` ժամը 13.20-ին, Էջմիածնի Մաշտոցի փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին:



Նա խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է:



Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 
 
1/3084
bottom of page