top of page

Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան



Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպմանը քաղաքական ուժերի հետ։

«Պատկերացնու՞մ եք մի ամբողջ 40 քաղաքական ուժեր։ Իսկ ի վերջո քաղաքական ուժեր, թե՞ այնուամենայնիվ քաղաքական բրածոներ։ Եկեք թվերով տեսնենք, թե ինչքանով կարող են այդ կազմակերպությունները կամ մարդիկ համարվել «քաղաքական ուժ։

Արսեն Թորոսյանը հիշեցնում է՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ, որից 4 կամ 6 տոկոսի շեմը հաղթահարել է ընդամենը երկու քաղաքական ուժ՝ ՔՊ-ն ու «Հայաստան» դաշինքը։ Երրորդ տեղը զբաղեցրած «Պատիվ ունեմ»-ը չէր հաղթահարել 6% շեմը և իր ստացած 5,22% ձայներով հայտնվել է ԱԺ-ում օրենքի բերումով»,-գրել է նա։

bottom of page