top of page

Դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով. զբոսաշրջային կոմիտեի նախագահ

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Feb 7
  • 1 min read

ՀՀ ԱԳՆ գրություն ենք ուղարկել, որ աշխատանքներ տանեն միջազգային կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացնելու համար:Այս մասին  հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է  ՀՀ Զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։


«Նոյեմբերի վերջին այցելեցի Սյունիքի մարզ, հանդիպեցի զբոսաշրջային և նպատակային շուկայավարման կազմակերպում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Արձանագրեցինք, որ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է` անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և ՀՀ–ում գործող դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով։ Այս մասով մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում տվյալ երկրների հետ»,– նշել է Լուսինե Գևորգյանը։

1/2173
bottom of page