top of page

«Արցախի մշակութային ժառանգությունը» գրքի հրապարակային շնորհանդեսը չեղարկվել է Բեռլինում

Mar 9, 2024
1 min read

Արցախի մշակութային ժառանգությունը գրքի հրապարակային շնորհանդեսը չեղարկվել է Բեռլինում: Այս մասին հայտնել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Ցավով եմ գրում, որ ներկա աշխարհաքաղաքական անկայունությունն ազդում է նաև ակադեմիական ազատության ու բարեվարքության վրա: Վերջին անընդունելի օրինակը «Das kulturelle Erbe von Arzach» (Արցախի մշակութային ժառանգությունը) գրքի հրապարակային շնորհանդեսի չեղարկումն էր Բեռլինում: Սփոփանքս է, որ այդ կարևոր ակադեմիական ժողովածուում անգլերենով լույս է տեսել և իմ «Early Christian Achaeology and Monuments in the Armenian-Azerbaijani Conflict Zone: Tigranakert, Amaras, Vachar» (Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ) հոդվածը»։

1/3084
bottom of page