top of page

Աճարկուտում քաղաքացին անտառում ընկել է բլրից, նրա կյանքը փրկել չի հաջողվել

Apr 4, 2024
1 min read

Ապրիլի 3-ին, ժամը 20։48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղում քաղաքացին անտառում ընկել է բլրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Ծլհանի քար» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Ն.-ի դին, պատգարակով մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

1/3084
bottom of page