top of page

Հայաստանը ներկայացրել է IT ներուժը զբոսաշրջության ոլորտում

Nov 20, 2022
1 min read


Հայաստանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում կայացած «Զբոսաշրջություն, մշակույթ և թվայնացում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որտեղ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է երկրի IT ներուժը զբոսաշրջության ոլորտում և համավարակի ազդեցությունը նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացում։


Կլոր սեղանին մասնակցել են հասարակական գործիչներ և փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և այլ երկրներից։ Հանդիպման ընթացքում շեշտ է դրվել սոցիալական զբոսաշրջության վրա, որը միտված է հասարակության տարբեր շերտերի միջև հակասությունների հարթմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի պետությունների սոցիալական և քաղաքական կայունությանը։


Կլոր սեղան-քննարկումն իրականացվել է TRAVEL HUB «Համագործակցություն» զբոսաշրջային միջազգային ֆորումի շրջանակում, ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից։

 
 
1/3084
bottom of page