top of page

Մինչև երբ ենք ամբոխահաճո պոպուլիզմը շփոթելու արտաքին քաղաքականության հետ. Սուրենյանց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 3, 2024
  • 1 min read
ree

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Երբ Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար էի(1999-2001), իմ համակարգման տակ էր նաև Արտաքին կապերի վարչությունը: Այն ժամանակ կառավարության որոշում կար, որ պետական մարմինները, իշխանության մյուս ինստիտուտներն արտաքին շփումները համակարգում են ԱԳՆ-ի հետ:Գրեթե վստահ եմ, որ այս կարգավորումը հիմա էլ պահպանվում է:Հիմա բուն նյութի մասին:Ըստ Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության՝ Ուկրաինայի այդ քաղաք այցելած Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն ասել է. «Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում»։ Ապա, ըստ ուկրաինական աղբյուրի, հավելել է, որ «Երևանը և Նոր Նորքի համայնքը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»։Ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք Երևանի վարչական համայնքի ղեկավարը նման զգայուն արտաքին քաղաքական հարցերում իրավասու է հնչեցնել նման անպատասխանատու հայտարարություններ, ինչքանո՞վ են դրանք համաձայնեցված պատկան մարմինների հետ:Մինչև երբ ենք ամբոխահաճո պոպուլիզմը շփոթելու արտաքին քաղաքականության հետ:Հ.գ- Չնայած ներքին ձայնս հուշում է, որ այս վարչական ղեկավարի շուրթերով խոսել է հենց Փաշինյանը: Միայն նա կարող էր նման անպատասխանատու վարքագծի «ճարտարապետը» լինել»։

bottom of page