top of page

Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար. ԱԳ նախարար


Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար։  Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախորդ գիշեր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին:



«Ակնհայտորեն ՀՀ-ն իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ։ եւ պատրվակ գտնել էսկալացիայի համար սադրանք է: Այս իրավիճակի լիցքաթափման համատեքստում կարևորում եմ ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը։ Ուզում եմ արձանագրել, որ այս առաքելությունը դարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով կայունության բավանանին իրական, շոշափելի, արդյունավետ գործոն։



Ուզում եմ անդրադառնալ վերջին կրակոցներին, նույնիսկ քաղաքացիական ենթակառաուցվածքների ուղղությամբ։ Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար։ Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի մոտ, խաղաղության գործընթաց ենք ձեռնարկում և ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, ադրբեջանական կողմն էլ գալիս է, միջնորդներին կամ հանդիպումը կազմակերպողներին, կամ մեզ՝ երկկողմ հանդիպումների ժամանակ հավաստիացնում, որ խաղաղություն է ուզում կառուցել, մյուս կողմից՝ ահա այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավ, պատրվակների ստեղծում՝ էսկալացիայի համար։



Ես ուզում եմ մի անգամ էլ ասել՝ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել, Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Բայց սա անելու համար մենք պետք է պատրաստակամություն տեսնենք մյուս կողմից ևս»,- ասել է նա:

Comments


bottom of page