ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, նման բան կարող են անել Լյուբյանկայից. Վահագն Ալեքսանյան
- 24timeam
- Jun 7, 2024
- 1 min read

Տիկին Սարգսյան, կա՞ արդյոք քրեական վարույթ, կապված լրագրողների անձնական տվյալների հրապարակման ու նրանց նկատմամբ ատելության քարոզի հետ: Այս հարցը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ուղղեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին:
ՔՊ-ականի խոսքով՝ վերջերս տելեգրամյան ողորմելի որոշ ալիքներ, որոնք ծառայում են իրենց ողորմելի տերերին, որոնք իրենց ողորմելի քաղաքական պայքարը փորձում են ամեն դեպքում շարունակել, թիրախավորում են ու հրապարակում լրագրողների նկարներ:
«Այն որ պատգամավորների լուսանկարներ են հրապարակում, դա դեռ թողնում եմ մի կողմ, բայց լրագրողները զարգացած հասարակություններում առհասարակ առանձնահատուկ պաշտպանվածության որոշակի կարգավիճակ ունեն, բայց հրապարակվում է լրագրողների անձնական տվյալները, որոնց դեմ տարվում է ատելության քարոզ: Խնդրում եմ միասին քննարկել այս հարցը և կհորդորեմ, որպեսզի դիմեն նման քրեական վարույթ հարուցելու նպատակով, որովհետև խիստ դատապարտելի երևույթի հետ գործ ունենք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:
Այս խոսքերին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը. «Լրագրողների կողմից զրպարտչական նյութերը, օրինակ ԱԱԾ գործակալ լինել, ՌԴ-ից միլիոններ ստանալ, որոնք հերքվում են, էդ էլ ավելացրեք»:
ՔՊ-ականը պատասխանելով Գեղամ Մանուկյանին հարցրեց՝ ո՞վ է հերքել.
«Ով՞ է հերքել, ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասել է ես նման տեղեկություն չունեմ: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել: Իգոր Կորոտչենոն էլ հայտնել էր, որ միլիոններ են փոխանցվել»:
Խոսակցությանը միացավ նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը.
«ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալները չեն, իսկ թե ում գործակալներն են՝ ապագայում կճշտվի»: