Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ
- Elen Hovsepyan

- May 3, 2024
- 1 min read

Կիրանց գյուղ մտնող ճանապարհները շարունակում են փակ մնալ։ Ոստիկանական նոր ուժեր են բերվել Կիրանց, անձնագրով ներս են թողնում միայն Կիրանցի բնակիչներին։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ոստիկանները բռնի ուժի կիրառմամբբացել էինճանապարհը, որը օրեր շարունակ քաղաքացիները փակ էին պահում, այնուհետև արգելափակվել են Կիրանց մտնող բոլոր մուտքերը։ Բագրատ Սրբազանի և ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց ևս արգելվել է։




















