top of page

Իրանի հարվածների թիրախներ կլինեն միայն Իսրայելի ռազմական օբյեկտները. ABC

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 14, 2024
  • 1 min read

Իսրայելի վրա Իրանի հարվածների թիրախները կլինեն միայն ռազմական օբյեկտները։ Այսպիսի հայտարարություն է արել ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրին։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, առաջին անօդաչու սարքերն Իսրայելին կմոտենան սպասվածից մեկ ժամ շուտ՝ տեղական ժամանակով ժամը 01:00-ին։

Ավելի վաղ NBC հեռուստատեսությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Իսրայելի վրա իրանական խոշոր հարձակման, թիրախները կլինեն կառավարական կառույցները։

1/2625
bottom of page