top of page

Երևանում ջարդել են «Հայփոստ»-ի դռան ապակին, զինվորի համար հանգանակությունների արկղից գումար գողացել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 23, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում անհայտ անձը կան անձինք Նոր Նորք վարչական շրջանի Ա. Բակունցի 4 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են, ապա մտել ներս ու կատարել գողություն:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարը, ապա դիմել փախուստի:



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Ոստիկնությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողին հայտնաբերելու ուղղությամբ:

1/2468
bottom of page