top of page

Հիշեք 2020 թվականի հունվարին Նիկոլի ստատուսը բանակում «աննախադեպ» քիչ զոհերի մասին, չարագուշակ կանխատեսում էր.Մանուկյան

  • Oct 13, 2024
  • 1 min read

Նորից զոհ, նորից անհայտ հանգամանքներում։ Հիշեք 2020 թվականի հունվարին Նիկոլի ստատուսը Բանակում «աննախադեպ» քիչ զոհերի մասին, չարագուշակ կանխատեսում էր։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հոկտեմբեր 15-ին Ազգային ժողովում պաշպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում հանցավորության վիճակի մասին հանրային քննարկում է կայանալու: Հարցի քննարկման ժամանակ առաջարկում էի գլխավոր զեկուցողների թվում կանչել ռազմական ոստիկանության պետին, միայն բջջայինը ձեռքին զինծառայողների շարքի առաջ զեկույց ընդունելով չի ավարտվում նրա պարտականությունները: Տեսնեմ՝ կգա՞, անծայր հարցեր կան նրան ուղղելու»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

1/2856
bottom of page