Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Jul 17, 2024
1 min read

ՀՀ կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:
Նիստի սկզբում ներկայացվել է նիստի օրակարգը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ միջոցառումների նախնական ծրագիրը։
Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կողմից հրատարակվող թերթերի ֆինանսավորման հետ կապված հարցերին։




















