«Նիկոլը լայվ կմտնի ու կասպատակի Մայր Աթոռը»․ Ռուբեն Մխիթարյան
- Elen Hovsepyan

- Jul 20
- 1 min read

«Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված Նիկոլ Փաշինյանն ամեն օր ստատուս է գրում ՝ իր էլեկտորատի համար տաք պահելով թեման»,- ֆեյսբուքյան եթերում ասում է Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ կանխատեսելով, որ ինչ-որ նոր գործեր են ի հայտ գալու Բագրատ ու Միքայել Սրբազանների հետ կապված։ «Ենթադրում եմ ինչ-որ գործեր են սարքվելու նաև Եկեղեցու ենթադրյալ կոռուպցիոն գործողությոնների հետ կապված, և մի երեկո իր մեդիաներով սլիվ է անելու իր ձեռքի տակ եղած, այսպես կոչված, կոմպրոմանտները։ Ենթադրաբար հաջորդ առավոտյան լայվ կմտնի, կասի, որ գնում է Վեհարանը ազատելու կաթողիկոսից։ Իր հետևից տանելու է մոտ 5-6 հազար ներքին զորքերի կամ Ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք կլինեն քաղաքացիական հագուստներով՝ ստեղծելով ժողովրդի տպավորություն, կողքից կքայլի իր լնգուլավազը, քանի որ պղծվելուց պետք է բոլորին պղծի։ Իզուր չի գրելպատրաստ եղեք»,- կանխատսեց Մխիթարյանը։




















