Մի հատ կինոթատրոն չկա, որտեղ ֆիլմերը հայերենով ցուցադրվեն, էս հարցը ե՞րբ պիտի լուծվի. Ռուբինյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Elen Hovsepyan

- Sep 10
- 1 min read

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ բարձրացնելով կինոթատրոններում ֆիլմերի հայերեն թարգմանության խնդիրը։
«Մեր անկախությունից անցել է 34 տարի, բայց կինոթատրոններում ֆիլմերը հիմնականում ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ։ Չկա գոնե մի կինոթատրոն, որտեղ բոլոր ֆիլմերը հայերեն լինեն։ Ես դեմ չեմ, թող որոշ ֆիլմեր լինեն ռուսերեն թարգմանությամբ ռուսալեզու մարդկանց համար, լավ, այս հարցը լուծում չունի՞»,-ասաց Ռուբինյանը։
Ի պատասխան՝ նախարար Անդրեասյանը նշեց, որ դեռ 2021-ին ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով նախատեսվել էր խնդրի կարգավորում, սակայն այն ուժի մեջ էր մտնելու միայն 2030 թվականից:
«Կարծում եմ՝ դա շատ ուշ է։ Այժմ բերում ենք «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություն, որը, հուսով եմ, առաջիկայում կհասնի ԱԺ և կկարողանանք քննարկել աշնանային նստաշրջանում։ Դրանով մենք առաջարկում ենք, որ այդ կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարից։ Տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս, օրինակ, հայերեն ենթավերնագրերով ֆիլմերի ցուցադրումը, որը շատ պարզ լուծում է և կարող է իրականացվել, ըստ էության, մեծ ջանքերի և դառնա օրենսդրական պահանջ»,-ասաց Անդրեասյանը։
Նա հավելեց, որ քննարկումների ընթացքում Ազգային ժողովում կփորձեն գտնել ամենաարդյունավետ լուծումը՝ թե՛ ենթագրերով, թե՛ ձայնային թարգմանության հնարավորությամբ։




















