Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական
- Elen Hovsepyan
- 11 hours ago
- 1 min read
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո իր տպավորություններով։
Չորեքշաբթի օրը կատալոնական գրանդը պաշտոնապես հայտարարեց գերմանացի մարզչի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։
«Ես ուրախ եմ, որ իմ ճանապարհորդությունը կշարունակվի։ Մենք դեռ չենք ավարտել։ Այս թիմը մեծ ներուժ ունի, և ես շատ ուրախ եմ նրանց հետ աշխատել։ Ես սիրում եմ ապրել այստեղ՝ Բարսելոնայում և աշխատել հիանալի ակումբում՝ հիանալի ֆուտբոլիստներով։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք», - Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։