Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք
- Elen Hovsepyan

- 1 day ago
- 1 min read

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի դեկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.0°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 24.9°C (1953թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -2.9°C




















