top of page

Փաշինյանի՝ իրական Հայաստանի կոնցեպտը ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է․ Տիգրան Աբրահամյան

Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նախ բանտում գտնվողների հետևից այլանդակ բառապաշար բաց թողողն ինքնին իր ներքին վախերի և չմարդու տեսակի էությունն է բացահայտում` լավ իմանալով, որ այդ մարդիկ իրեն արձագանքելու հնարավորություն չունեն:

Երկրորդ, պետականության պաշտպանության դիրքերից հանդես եկած կամ եկող ցանկացած մարդ` ակտիվ քաղաքացուց, զինվորականից մինչև պետական գործիչ, փաշինյանական իշխանության համար թշնամի է:

Մեր բոլոր գերիների, ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն անձամբ Փաշինյանն է, ում բանակցային տապալումների հետևանքով ոչ միայն Արցախը հանձնվեց, ՀՀ առանցքային տարածքները հայտնվեցին ադրբեջանական օկուպացիայի տակ, այլ հազարավոր մարդիկ զոհվեցին, վիրավորվեցին, իսկ շատերն էլ տևական ժամանակ բանտային դժոխային կյանքով անցան:

Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է», - գրել է նա:

Comments


bottom of page