top of page

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Մակրոն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 days ago
  • 1 min read
ree

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Դաշնակիցների ներդրումները փաստաթղթավորվել և հաստատվել են պաշտպանության նախարարների մակարդակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

«Նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են։ Այժմ դրանք աջակցություն կստանան քաղաքական մակարդակով, և սա մեզ հիմք է տալիս վճռականորեն հայտարարելու, որ մենք պատրաստ ենք Ուկրաինայի և եվրոպացիների համար ամուր, երկարատև խաղաղության», - Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերել Le Monde պարբերականը։

«Եվրոպան պատրաստ է դրան՝ առաջին անգամ նման մակարդակի ներգրավվածությամբ և ինտենսիվությամբ», - հավելել է նա։

Բացի այդ, X-ում Մակրոնն անդրադարձել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ առաջիկա հանդիպմանը։  

«Նախագահ Զելենսկու հետ ենք Փարիզում՝ «կամեցողների կոալիցիայի» հանդիպման նախաշեմին։ Ուկրաինացի ժողովրդի անվտանգությունը մեր սեփական անվտանգությունն է», - նշել է Մակրոնը գրառման մեջ։ 

 Նրա խոսքով`Եվրոպան առաջ է շարժվում իրադրությանը համապատասխան՝ ապահովելով անվտանգության ամուր երաշխիքներ։ 

«Մենք պատրաստ ենք կառուցել ամուր և երկարատև խաղաղություն Ուկրաինայում», - նշել է նա գրառման մեջ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ շուրջ 30 առաջնորդներ սեպտեմբերի 4-ին Փարիզում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ Կիևի ապագա անվտանգության երաշխիքները քննարկելու համար։

 
 
bottom of page