top of page

Սոչիում խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են մեքենայի վրա. մահացել է տեղի բնակիչը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 9
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 9-ի գիշերը Ադլերի շրջանում Սոչիի բնակիչ է մահացել, երբ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել Կրասնոդարի երկրամասի վրա։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

«Մի տղամարդ մահացել է։ Անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են նրա վարած մեքենային», - ասել է շրջանի ղեկավարը։

Նահանգապետը հավելել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Սոչիում հարձակման հետևանքով վնասվել է վեց սեփական տուն։

Ռոսավիացիան գիշերը՝ ժամը 02:38-ից մինչև 03:06-ը, ժամանակավորապես փակել է Սոչիի օդանավակայանը։ Ինչպես հայտնել է Սոչիի ղեկավար Անդրեյ Պրոշունինը, «քաղաքային բոլոր համակարգերը շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով, օդանավակայանը ընդունում և ուղարկում է չվերթներ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք, որոնցից 15-ը՝ Սև ծովի վրայով, իսկ երկուսը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում։

 
 
bottom of page