ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ (ԴՈԳ) ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 2 min read
«Հրապարակի» զրուցակիցը ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանն է:
-Ե՞րբ տեղի կունենա Վարդան Ղուկասյանի դատական նիստը: Ի՞նչ փուլում է այն, ի՞նչ տեղեկություններ ունեք ԱՄՆ-ից:
- Նորությունն այն է, որ դատական նիստը տեղի կունենա ամսի 28-ին: Գործը ծավալուն է, կարող է մի քանի օր տևել այն, ինչպես գիտենք՝ այսքան երկարաձգման պատճառը փաստերի առկայությունն էր, որ պետք է ապահովեինք: Սպասենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Կարծում եմ, որ արդարությունն անպայման կհաղթի, քանի որ ինչ հերյուրանքներ որ ուղարկել է ՀՀ դատախազությունը Ղուկասյանի մասին, ոչ մի կապ չունեն իրականության հետ: Այս ստահակների բոլոր արարքների պատասխանները կան: Ղուկասյանին մեղադրում են մանկապղծության մեջ: Այնքան հիմար են, որ չեն հասկանում՝ ԱՄՆ-ից Հայաստան ի՞նչ մանկապղծություն կարող էր լինել:
- Կոնկրետ ի՞նչ մանկապղծության մասին է խոսքը:
- Մոտ երկու տարի առաջ Վարդան Ղուկասյանը մի տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է Գավառում մայրը երեխաներին ենթարկում սեռական բռնության, հետո նկարում այդ ամենը և գումարի դիմաց այստեղ-այնտեղ ուղարկում այդ տեսանյութերը: Վարդան Ղուկասյանի հաղորդումից հետո այդ կինը կալանավորվեց, գուցե Ղուկասյանը չպետք է բաց տեսանյութը տեղադրեր, պետք է երեխաների դեմքը փակեր, նրա միակ սխալը դա է եղել, այժմ դա համարում են մանկապղծություն և տարածում են կեղծ տեղեկություններ, բայց Վարդան Ղուկասյանը կանխել է բազմաթիվ մանկապղծություններ, տեսնում էինք, թե ինչպես է եթերի ժամանակ զանգահարում տարբեր տեղեր, հարցեր լուծում, մինչև անգամ զինվորի մորից գերեզմանաքարի համար գումար էին ուզել՝ 17 հազար դոլար, Վարդանի եթերի շնորհիվ ձերբակալեցին գումար պահանջողին: Նա այնքան բարի գործեր է արել՝ բոլոր խավերի համար, իսկ ինչո՞ւ այդ բարի գործերը չեն ներկայացնում ԱՄՆ:
- Իսկ կոնկրետ ո՞ւմ բողոքի հիման վրա է ՀՀ դատախազությունը սկսել զբաղվել Ղուկասյանի հարցով:
- Նա ինքը դուրս կգա, ամեն ինչ կասի: ԱՄՆ դիմողը եղել է դատախազությունը: Տարբեր միջազգային ատյանների են դիմել, հետախուզում և այլն, ընկել են այդ մարդու հետևից, որովհետև նա է միակ ռադիկալ երրորդ ուժը: Օրվա կտրվածքով հազարավոր զանգեր եմ ստանում, մարդիկ անհանգստանում են, սպասում են, որ արդարությունը հաղթելու է: Նախկին և ներկա իշխանությունները դիակ են հասարակության համար, մարդիկ նոր ուժ, նոր դեմք են ուզում տեսնել:
- Տեղեկություններ կան, որ Էդմոն Մարուքյանը մեկնել է ԱՄՆ, որպեսզի Վարդան Ղուկասյանին օգնի, տեղյա՞կ եք այդ մասին:
- Եթե Մարուքյանն ուզում է մի լավ, բարի գործ անի, թող անի, ի՞նչ ասեմ: Ինձ նրա էջը ուղարկեցին, տեսա, որ պարոն Մարուքյանը Լաս-Վեգասում է, ոնց որ ուզում էր բան հասկացնել: Ղուկասյանի հետ երկու օր է չեմ զրուցել՝ այսօր, կամ վաղը կզրուցեմ, իրոք Մարուքյանի գործողությունների մասին տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ Հայաստանից շատերն են ցուցմունքներ տվել, անգամ ներկա ու նախկին կառավարությունից տուժածներ:
- Ովքե՞ր:
- Հետագայում Վարդան Ղուկասյանը կասի, ես անուններ չեմ տա: Ես՝ ինքս էլ որպես ավագանու անդամ: Մեզ ժողովուրդն էր ընտրել, քաղաքապետը չուներ իրավունք մեզ հետ այդպես վարվելու: Հերթով ապտակներ են ուտելու: Ես աշխատել եմ արդար, չեմ եղել «կնոպկա» սեղմող, չեմ ենթարկվել նրանց, լկտի օրենքների օգտին չեմ քվեարկել, անգամ սպառնալիքներ ստանալուց հետո: Ես եթե վաճառված լինեի, մյուսների կողքին նստած կլինեի, որ Վարդանի հետույքով եկան ու այդպես վարվեցին:
- Ասում են՝ եթե Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներում ճանաչվի որպես հալածյալ, այլևս չի կարողանա հանրային գործունեություն ծավալել, լայվեր անել և այլն, հակառակ դեպքում այդ ամենի համար ԱՄՆ-ն պատասխանատվություն կկրի:
- ԱՄՆ-ում կա օրենք, եթե իր տարածքում երեք տարի շարունակ ապրելով՝ դու ոչ մի օրենք չես խախտել, եղել ես օրինապահ քաղաքացի, դու ազատ մարդ ես: Թող Հայաստանից տվայտվեն ոմանք, սրտամկանային ինսուլտով արդեն ոմանք սկսել են տառապել, մի հատ Մարուքյանի անուն են