top of page

Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Aug 27, 2025
1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ փոդքասթում հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Բեթ-Դեյվիդը Նեթանյահուին հարցրել էր, թե ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում 1915–1917 թվականներին Օսմանյան կայսրության իրականացրած ջարդերը, թեև, հաշվի առնելով Հոլոքոստի համաշխարհային ճանաչումը, Իսրայելը պետք է Ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում առաջինը լիներ։

Հակառակ նրան, որ Քնեսեթը պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է, որ, իր կարծիքով, «Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»։

Ի պատասխան Բեթ-Դեյվիդի դիտարկմանը, որ վարչապետի մակարդակով ճանաչում չի եղել, Նեթանյահուն պատասխանել է՝ «Ես ճանաչում եմ։ Ահա, խնդրեմ»։

 
 
1/3084
bottom of page