«ՆՐԱՆ ԱՐԺԵ ԿԼՈՆԱՎՈՐԵԼ». ԻՏԱԼԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԽԱՂԻՑ
- Elen Hovsepyan
- 15 hours ago
- 1 min read
Գրել ենք, որ Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, երեկվա մրցավեճում շրջանցեց «Բարսելոնային և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Հիմնական ժամանակը, ինչպես առաջին խաղում, ավարտվեց 3:3 հաշվով: «Ինտերին» հաղթանակ բերեց Դավիդե Ֆրատեզին լրացուցիչ ժամանակում։ Երկու խաղերի արդյունքում հաշիվը 7:6 է՝ հօգուտ «Ինտերի»:
Հենոն խաղադաշտում անցկացրեց 79 րոպե։ Նա խաղադաշտը լքեց է 2:2 հաշվի ժամանակ, երբ մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց:
«Մենք ամեն ինչ տվեցինք։ Հավատում էինք մինչև վերջ։ Մեր երկրպագուների հետ միասին, որոնք մեզ ամեն վայրկյան առաջ էին մղում: Անհավանական զգացողություններ են»,-խաղից հետո սոցցանցում գրել է Մխիթարյանը:
Մարզական լրատվամիջոցները բարձր են գնահատել Հայաստանի հավաքականի նախկին ավագի խաղը: «Eurosport»–ը գրել է` «հսկայական ֆուտբոլային ինտելեկտը» այնպես էր գործում, կարծես 26 տարեկան լիներ, ոչ թե 36։
«Նրան արժե կլոնավորել։ Քանի դեռ ուժերը բավականացնում էին, նա լավագույն կիսապաշտպանն էր խաղադաշտում, չնայած «Ոսկե գնդակի» պոտենցիալ դափնեկրի ներկայությանը»,- իր հերթին գրել է «Tuttomercatoweb»-ը։
Ի դեպ, «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև կիսաեզրափակիչ առաջին խաղն ավարտվել էր 3:3 հաշվով: Մխիթարյանը այդ խաղում գոլի հեղինակ էր դարձել, բայց դա չէին հաշվել խաղից դուրս վիճակի պատճառով: